Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ֆրանսիական գիշերային ակումբում 10 մարդ է վիրավորվել

Ֆրանսիական գիշերային ակումբում 10 մարդ է վիրավորվել
08.07.2012 | 19:37

Այս գիշեր Ֆրանսիայի հյուսիսում գտնվող «Վամոս» գիշերային ակումբում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է 10 մարդ։ Տեղի ժամանակով ժամը 04.30-ի սահմաններում զինված տղամարդը որսորդական հրացանից կրակ է բացել ակումբում զվարճացողների և պատահական անցորդների ուղղությամբ այն բանից հետո, երբ ակումբի պահակախումբը հրաժարվել է թույլատրել նրա մուտքը։ Մի քանի կրակոց արձակելով փողոցում և ակումբի նախասրահում՝ տղամարդը փախուստի է դիմել ավտոմեքենայով, որի պետհամարանիշերը հաջողվել է գրանցել։ Իրավապահները փնտրում են հանցագործին։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Դիտվել է՝ 2142

Մեկնաբանություններ